▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասել են` սարից իջի, որ գնաս տուն, մնացել է ձյան տակ». մանրամասներ

Ձնահյուսի տակ մնացած 20-ամյա զինծառայող Բենիամին Մանուչարյանն, ինչպես հայտնել ենք, Արարատի մարզի Այնթափ համայնքից էր։

Վարչական շրջանի ղեկավար Գեղամ Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ դեպքից ժամեր առաջ տղան խոսել է ընտանիքի հետ, որից հետո ընտանիքի անդամները չեն կարողացել կապ հաստատել Բենիամինի հետ։
«Բենիամինն արդեն զորացրվում էր, նրա զորացրման օրն է դեպքը եղել, ասել են` սարից իջի, որ գնաս տուն, մնացել է ձյան տակ, այլ մանրամասներ էլ չեն ասում։ Շատ լավ երեխա էր, երաժիշտ էր, դհոլ էր նվագում, երգում էր։ Հենց այսօր արդեն պետք է զորացրվեր»,- ասել է Հովհաննիսյանը։

Բենիամինը տան ավագն էր, ունի իրենից փոքր քույր և եղբայր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարարները համագործակցելով ՀՀ ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ ՝ձնահյուսի տակից հայտնաբերել են հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորած զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին։

Բենիամինի հետ կապը ընդհատվել էր հունվարի 13-ին։

Թարմացված․ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խորը վշտով տեղեկացնում եմ, որ ձնահյուսի տակից այսօր հայտնաբերվել է Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի սիրելի զավակ Բենիամին Մանուչարյանի դին։
Բենիամինը ընդամենը մի քանի օրից պետք է զորացրվեր, սակայն...
Ցավակցում եմ զինվորի ընտանիքի անդամներին, հարազատներին։
Ուժ ու տոկունություն Ձեզ»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more