ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մտել են մարդկանց տները, ասել են` ուզում եք առանց վիզա Եվրոպա մեկնել, ասել են այո։ Այո՞, այդ դեպքում ստորագրեք։
Հիմա ասում են հիսուն հազար մարդ ուզում է ԵՄ, Խորհրդարանն էլ քննարկում է։ Ամենավատը, կառավարությունը փոխանակ ասի, ընկերներ, մենք ԵԱՏՄ անդամ ենք և լինելով այս կառույցում, նման նախաձեռնության նկատմամբ մեր վերաբերմունքը բացասական է, դրական եզրակացություն են տվել, չմոռանալով մեջքի ետևում խաչել մատները։
Ընկերներ, երբ ենք ազատվելու այս անլուրջ պահվածքից։ Ի դեպ, ստորագրություն հավաքողներից մեկն էլ եկել Կիրանցում կանգնել, ուղիղ եթեր էր մտել ու լուրջ դեմքով ասում էր` հիմա մենք Ոսկեպարում ենք։
Եւ ամենակարևորը` ԵՄ-ում մեզ որևէ կարգավիճակով չեն սպասում։ Չեք հավատո՞ւմ, հարցրեք Զելենսկիին»:
«Ասել են` ուզու՞մ եք առանց վիզա Եվրոպա մեկնել․․․ Այո՞, այդ դեպքում ՝ ստորագրեք»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet