▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արխային․․․Սամվել Կարապետյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու, ՀԷՑ-ն՝ իրենից խլելու մասին

 

Սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ կարճ հարցուպատասխանի ժամանակ գործարար Սամվել Կարապետյանը վստահեցրել է` հայ-ռուսական հարաբերություններում ինքը ոչ մի սրացում չի տեսնում:

Սամվել Կարապետյանը խոսել է նաև ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու, ՀԷՑ-ն՝ իրենից խլելու խոսակցությունների մասին։

Նշենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում՝  Մյուռոնօրհնության կնքահայրն այս անգամ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանն է:

Նախորդ անգամ` 2015-ին, Սրբալույս Մյուռոնի օրհնության կնքահայրը դարձել էր Մայր Աթոռի բարերար Հայկ Տիտիզյանն Անգլիայից:

Սրբազան ավանդության համաձայն, երբ Սբ. Գրիգոր Լուսավորիչը Սրբալույս Մյուռոնի օրհնություն կատարեց, Մյուռոնի կնքահայրության պատիվը շնորհեց հայոց Տրդատ արքային, ով ստանձնեց հայության համար պատրաստված հրաշազարդ յուղի պաշտպանությունն ու հովանավորությունը:

Հայ եկեղեցու որոշ արարողակարգեր, ինչպիսին Ջրօրհնեքն է կամ Մյուռոնօրհնեքը, ունեն իրենց «կնքահայրերը»: Ջրօրհնեքի կնքահորն անվանում են «Խաչի քավոր», իսկ Մյուռոնօրհնության կնքահորը` «Մյուռոնի քավոր»: Վերջին շրջանում այս երկու արարողությունների կնքահայրերը եկեղեցանվեր աշխարհականներ են` ի նշան հավատացյալ ժողովրդի աղոթքների: Կնքահայրը ունի իր կարևոր դերակատարությունը Մյուռոնօրհնության ընթացքում: Մյուռոնօրհնության թափորի մեջ` Հայրապետի անմիջապես առջևում, ծիսական մետաքսե շապիկով քայլում է կնքահայրը, ով, սովորաբար բարձրանալով Բեմ, օգնում է բացել Կաթսան:

Հայ առաքելական եկեղեցում Սրբալույս Մյուռոնի օրհնությունը սովորաբար տեղի է ունենում 7 տարին մեկ, սակայն, հանգամանքների բերումով, այս անգամ մյուռոնօրհնեքը հետաձգվեց 2 տարով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more