▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը նոր փուլ է մտել

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը նոր փուլ է մտել: «ԱրմԼուր»-ի հետ զրույցում Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը հայտնել է, որ դատավորի ընտրությունն արդեն եղել է՝ ազգությամբ ֆրանսիացի:

«Մենք սպասում ենք, որ նաև UWW-ն համաձայնությունը տա, մենք բողոքարկման բան չունենք դատավորի դեմ: Եթե նրանք էլ համաձայն լինեն դատավորի ընտրության հետ և հաստատվի, դատավորը կսկսի աշխատել»,- նշել է Ալեքսանյանը և կարծիք հայտնել, որ մինչև այս տարվա վերջ դատավորի ընտրության հարցը կլուծվի և 2025-ին կսկսեն աշխատել:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ընթացող Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Փարիզում ասել էր, որ կբողոքարկի եզրափակիչ հանդիպումը։ Նա դժգոհ է արարդար դատավարությունից, որն իրեն զրկել է ոսկուց:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more