▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Աբրահամի տան դիմաց վեճից ու ծեծկռտուքից հետո Mercedes G-ի վարորդը վրաերթի է ենթարկել 3 հոգու ու փախել

Երեւանում, այսօր, մայիսի 13-ին, վիճաբանություն, ծեծկռտուք եւ վրաերթ է տեղի ունեցել. ժամը 00։50-ի սահմաններում Քաջազնունի 34 հասցեի՝ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի տան դիմաց, անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներ 20-ամյա Արթուր Հ.-ին, 26-ամյա Թելման Հ.-ին եւ 23-ամյա Ավետիս Ք.-ին:

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վարորդը դիմել է փախուստի, իսկ Ավետիս Ք.-ն մարմական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, Արթուր եւ Թելման Հ.-երը տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուրի տեղեկություններով՝ մինչեւ վրաերթը, Քաջազնունի փողոցի 34 տան դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք, որից հետո կռվի մասնակից Mercedes G «յաշիկը» վրաերթի է ենթարկել նշված անձանց եւ դիմել փախուստի։

Առավել մանրամսն՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more