▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտառոց դեպք․ Դպրոցի մոտ 50-ամյա տղամարդը անչափահաս աղջիկների ներկայությամբ իջեցրել է տաբատը

Ապրիլի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում ծառայության ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության  ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկներին են մոտեցել 2 անչափահաս աղջիկներ և հայտնել, որ Մեծամոր քաղաքում մոտ 50 տարեկան տղամարդը իջեցրել է տաբատը և խաղացել է իր սեռական օրգանների հետ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի ծառայոողների կողմից այդ տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ պարզվել է, որ նա Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Սամվել Ե-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ս․ Եսայանը այս տարվա փետրվար ամսին Մեծամոր քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի մոտակայքում, տեսնելով անչափահաս աղջիկներին, իջեցրել է իր տաբատը և խաղացել է սեռական օրգանների հետ:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչի շրջանակներում Ս.Եսայանը ՀՀ քր. օր.-ի 201 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով ձերբակալվել և տեղափոխվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more