▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ պատահար Երևանում. տրոլեյբուս է այրվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 07:26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի  Արշակունյաց պողոտայի թիվ 39 շենքի մոտակայքում այրվում է տրոլեյբուս:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:41-ին, մարվել՝ 07:55-ին:

Այրվել են թիվ 9 երթուղին սպասարկող 10 համարի տրոլեյբուսի շարժիչի հատվածը եւ սրահը մասնակի:

Տրոլեյբուսում այդ պահին ուղևորներ չեն եղել, վարորդը նույնպես չի տուժել։

Լուսանկարը` Sputnikarmenia

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more