|
Մարտի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության խումբը «աջ վերին վերջույթի միջին 1/3-ի ջերմային այրվածք» ախտորոշմամբ «Գյումրու մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց» է տեղափոխել Շիրակի մարզի բնակիչներ 2,5 ամյա Հ․ Հ․-ին, «ձախ վերին վերջույթի միջին 3-ի այրվածք» ախտորոշմամբ 1,5-ամյա Լ․ Հ․-ին և «Գոտկային շրջանի և վերին շրթունքի ջերմային այրվածք» ախտորոշմամբ 1,5 ամյա Մ․ Հ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկաններին երեխաների 28-ամյա մայրը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 17։50-ի սահմաններում, տան խոհանոցում որդին՝ Հ․ Հ․-ն, պատահաբար ձեռքով քաշել է գազօջախի վրա դրված տաքացող ճաշի կաթսան, որը շրջվելով լցվել է վերջինիս և նրա եղբայրների վրա՝ պատճառելով տարբեր աստիճանի այրվածքներ: |
Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ մանկահասակ 3 եղբայրներ ջերմային այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


