▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արսեն Թորոսյանը «հին բիձեքի վրա» բոչկա է գլորում, իրեն թվում է, թե իր «տներին չի հասնելու»»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ՔՊ-ականներից շատերին կարող է թվալ, թե կուսակցությունում զուտ «միջթայֆայական» ռազբորկաներ են հիմա և մի թայֆեն պարտվելու է, մյուսը / մյուսները շահեն։
Բայց եթե գիրք կարդային, կիմանային, որ ցանկացած «հեղափոխական առաջնորդ», երբ գալիս է իշխանության, ինչ-որ պահից սկսում է կուսակցության շարքերը «հին բոլշևիկներից» մաքրել։ Որովհետև իր հետ ճանապարհ անցածները չափից շատ բան գիտեն առաջնորդի մասին ու չափից շատ ամբիցիաներ ունեն։
Այսինքն ցանկացած անձնակենտրոն հեղափոխական շարժում եթե հաղթում է, հաղթանակի հաջորդ իսկ օրվանից առաջնորդը սկսում է «հին զինակիցներից» ազատվելու գործընթացը։
Սա անձնակենտրոն բռնապետական ռեժիմների տրամաբանությունից բխող գործընթացներ են, որոնք անխուսափելի են։
Չեմ կարողանում մտաբերել որևէ դեպք, երբ պայմանական ասած «հին բոլշևիկներին» հաջողվել է հաղթել այդ պայքարում։ Մինչև իրենք հասկանում են, թե ինչ է կատարվում, արդեն ուշ է լինում ինչ-որ բան փոխելը։ Միակ բանը, որ կարող են անել, երկրից թռնելն է ու ռեժիմի հանցագործությունները հանրայնացնելը։
Ի դեպ, Արսեն Թորոսյանը, ով այսօր «հին բիձեքի վրա» բոչկա է գլորում, իրեն թվում է, թե իր «տներին չի հասնելու», բայց անպայման հասնելու է»։

***

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Գարդասիլի՛չ», ոչ բոլորը կարող են քաղաքական շանտաժի, դրսից «պապա» բերելով, շեֆին շիզոֆրենիկ անվանելով և սեփական քաղաքական թիմում գոյություն ունեցող արատավոր երևույթները, օրինակ` ընտրությունները կեղծելը բացահայտելով պահպանել դիրքերը և դերասանություն անել, թե բա «մեր թիմը ամուր է»...
«Գարդասիլի՛չ», դու ու քո նմանները Հայաստանն եք դավաճանել ու դու դեռ խոսում ես ինչ-որ մեկի քաղաքական դավաճանության մասի՞ն...»:

***

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսպես կոչված «անձնականը» մի պահ կողքի դնելով, հետաքրքիր է Հակոբ Ասլանյանը խմբակցության, նախաձեռնողի և այլ փակ նիստերից մի կոնկրետ լրագրողի համակարգված ձևով տեղեկատվության, այդ թվում պետական գաղտնիք պարունակող, արտահոսքեր կազմակերպելը սեփական թիմի նկատմամբ դավաճանություն չի համարո՞ւմ։ Իսկ կարո՞ղ է մի նման համակարգած մեխանիզմի մաս էլ հենց ինքն է կազմում։
Ի դեպ, քանի որ այս թեման շատ է շահարկվում, ուզում եմ տեղեկացնել, որ Հովիկ Աղազարյանը կուսակցությունից իր հեռացման հարցը քննարկելիս ոչ միայն չի հերքել արտահոսքերի այդ համակարգված մեխանիզմի գոյությունը, այլև դրանում որևէ «խնդիր չի տեսել»։
Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, այլ լինում է հենց այսպես թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more