▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Գրիգորյանը և Հովհաննես Ազոյանը հարբած վիճակում են եղել. վերջինիս մեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ

Shamsyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 27-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Lexus մակնիշի 14 ՏԼ 384 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները նշված ավտոմեքենան կանգնեցնելուց հետո վարորդին՝ սիրված ու հայտնի դերասան Հովհաննես Ազոյանին ենթարկել են բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարում էր ոչ սթափ (խմած) վիճակում: Պարզվել է նաև, որ ավտոմեքենան ԱՊՊԱ չի ունեցել: Ավտոմեքենան ոչ սթափ վարելու համար Հ. Ազոյանը ենթարկվելու է վարչական պատասխանատվության: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more