▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արշակ սրբազանը կալանավորվեց 2 ամսով

Արշակ սրբազանը կալանավորվեց 2 ամսով

Նման որոշում կայացրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը: 

Որևէ մեկը կա՞ր, որ երեկ չգիտեր` այսպես է լինելու, դատարանի բակում լրագրողներին հարց ուղղեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպան Արսեն Բաբայանը` խոսելով նշանակված երկամսյա կալանքի  մասին։

«Բոլորս գիտեինք, եկել էինք արարողակարգային  պրոցեսին մասնակցելու։ Կալանքը չի հիմնավորվել։ Որոշումը դեռ չենք ստացել, հիմա ընդամենը քաղվածքն էր։ Բնականաբար, կբողոքարկենք որոշումը»,–ասաց նա։

***

Դատարանի կողմից Արշակ Սրբազանի կալանավորման միջնորդությունը բավարարելուց հետո, լրագրողների հետ զրույցում, ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ ՀՀ-ում տոտալ բռնատիրական արշավն այլևս որևէ սահման չի ճանաչում. «Մեկ-մեկ մտքով ուզում ես ուղղակի բարձրաձայն անիծես։ Բոլոր էդ դատախազները, քննիչները, դատավորները Աստծո անեծքին ու պատժին են արժանանալու»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more