▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյան. Ուշադրություն, դռները փակվում են

ՀՀ նախագահական ընտրություններից առաջ շատերը թերագնահատում էին Րաֆֆուն:

Հետընտրական իրադարձությունների համատեքստում կարող ենք փաստել, որ հիմա էլ Րաֆֆին հետևողականորեն գերագնահատվում է:

Քաղաքական "մարտիրոսի" կերպարը հետաքրքիր էր առաջին օրերի ընթացքում: Քաղաքական մնջախաղը ենթադրում է, որ նման հրապարակային գործելաոճին զուգահեռ Րաֆֆին ընդունակ կլինի նաև մնալ իրական քաղաքականության հարթությունում:

Իհարկե, Րաֆֆին այստեղ էլ ճեղքում է արդի քաղաքագիտական բոլոր շրջանակները և, բնակություն հաստատելով միայն իրեն հայտնի զուգահեռ հարթության մեջ, ոչ մի կերպ չի կարողանում արդյունքը գերադասել գործընթացից:

Ինչ խոսք, հաճելի է երկրի Նախագահից պարբերաբար նամակներ ստանալ, որտեղ քեզանով մտահոգվում են, քեզ ընդունում են, քեզ հրավիրում են, քեզ գնահատում են:

Սակայն անգամ ամենաբուռն "սիրախաղը" իր ավարտն է ունենում:

Չափավոր համառությունը լրացուցիչ հմայք է հաղորդում հարաբերություններին, սակայն, երբ այն հասնում է կամակորության աստիճանի, մյուս կողմն ունի բոլոր նախադրյալները հիասթափվելու և դադարեցնելու նման շփումները:

Եվ երբ դեռ ուսանողական տարիներից մետրոպոլիտենի հարազատ դարձած ձայնը հայտարարում է. ՈՒՇԱԴՐՈՒՅԹՈՒՆ` ԴՌՆԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ,այդ պահին չկա ոչ մի երաշխիք, որ կլինի հաջորդ կանգառ...

 

Արմեն Աշոտյանի գրառումը

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more