▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել որդուն, ով տեղում մահացել է

Այսօր, օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հացիկ գյուղի տներից մեկը, որտեղ՝ բակում հայտնաբերել են տղամարդու դի։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 38-ամյա Անդրանիկ Յ-ն էր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ժամը 09։00-ի սահմաններում նույն տան բնակիչ 58-ամյա Արթուր Յ-ն իր վարած «ԳԱԶ-3129» մակնիշի ավտոմեքենայով իրենց տան բակում վրաերթի է ենթարկել Անդրանիկ Յ-ին, ով տեղում մահացել է։

Գ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի տղան էր։  

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more