▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրում 32-ամյա հայրը ԳԱԶ 31105-ով հետընթացի ժամանակ անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 4-ամյա աղջկան

Երեկ՝ հունիսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 32-ամյա Գեղամ Վ-ն իր վարած ԳԱԶ 31105 մակնիշի ավտոմեքենայով հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 4-ամյա Արևիկ Վ-ին։

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-5/vraert.jpg

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վարորդն իր ավտոմեքենայով իր երեխային տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատաստվում։
 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more