▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. պարզվում է՝ արդյո՞ք հիվանդանոցում մահացած 22-ամյա աղջիկն ինքն է իրեն ավտոմեքենայից դուրս նետել

Երեկ՝ օգոստոսի 3-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Գալյա Յ-ն։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս ծայրահեղ ծանր վիճակում նշված հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 11-ին «Չարենցավան» բժշկական կենտրոնից։

Այդ օրը, ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22.5 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Գևորգ Ա-ն ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս է եղել, երբ ավտոմեքենայի ջեռուցման համակարգը խափանվել է, և դրա հետևանքով առաջացել է գոլորշի։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ ինչը Չարենցավանի ոստիկաններն ու քննիչները պարզում են, ավտոմեքենայի առջևում նստած Գալյա Յ-ն, վախենալով, առջևի աջ դուռը բացել և իրեն նետել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, ինչի հետևանքով էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» ԲԿ։ 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more