▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք Երևանում․ տներից մեկում հայտնաբերվել է դանակի 3 հարված ստացած տղամարդու դի, կողքին՝ դանակ և նամակ

Երևանում, այսօր, ապրիլի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել. Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան 11 փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։

http://asekose.am/filemanager/uploads/diak.jpg

Այս մասին հոյտնում է Shamshyancom-ը, ում հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի տներից մեկի հյուրասենյակում բազմոցի վրա հայտնաբերել են տղամարդու դի։ 

Այս պահին տեղում աշխատում է քննչական խումբն ու դատական բժիշկը։ Դատաբժիշկը զննելով դին, հայտնել է, որ մարմնի վրա կա դանակից ստացած 3 հարված։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Դեպքի վայրում դիակի կողքին հայտնաբերվել են խոհանոցային դանակ և նամակ։ Տեղի ունեցածն ինքնասպանություն է, թե սպանություն՝ պարզվում է։

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more