▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արեւմուտքի քավորությամբ Փաշինյանը կկատարի Ադրբեջանի պահանջը. Ատոմակայանը կփակի

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը, պարզվում է, չհրապարակված պայմանավորվածություն է եղել, որ ԱՄՆ-ն Հայաստանում  էներգետիկ դիվերսիֆիկացիա կապահովի, կկառուցի  մոդուլային ատոմակայան: Այս թեման վաղուց է արծարծվում։ ՀՀ իշխանությունը դեռեւս չի խոստովանում, որ իրենց առջեւ նման պահանջ է դրված։

ՀԱԷԿ-ը Հարավային Կովկասում գործող միակ ատոմակայանն է, որը շահագործվում է ռուսական ընկերության կողմից։ Բրյուսելյան փաստաթղթում խայտառակ ձեւակերպումներ կան. «ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կաջակցեն Հայաստանին միջուկային էներգետիկայի ծրագրի հարցում՝ դադարեցնելու Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, որից հետո կտրվի ֆինանսավորում՝ նոր ատոմակայանի կառուցման համար»։

Այսինքն՝ նախ պետք է փակվի ատոմակայանը, իսկ նորը կկառուցվի, թե ոչ՝ երաշխիք չկա։ Արեւմուտքը հորդորում է մոդուլային ատոմակայան կառուցել, մի բան, որը քաղաքացիական կյանքում կիրառություն գրեթե չունի․ նման ատոմակայաններ կառուցվում են ռազմաբազաների համար։ Վերջին տարիներին Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար պահանջում են փակել ՀԱԷԿ-ը։

Փաստորեն, Արեւմուտքի քավորությամբ Փաշինյանը կատարելու է նրանց հերթական պահանջը։ Բացի այն, որ ատոմակայանը ՀՀ սուվերենության կարեւոր բաղադրիչն է, ներկայում բավարարում է ՀՀ բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%-ը։ 1988-ի շարժման արդյունքում ՀԱԷԿ-ը փակելուց հետո Հայաստանը հայտնվեց «սեւ ու մութ» ժամանակաշրջանում` հովհարային անջատումներով, հիմա կարող են վերադառնալ այդ օրերը: Ի դեպ, ՀԱԷԿ-ը գործում է ռուսական ուրանի հաշվին: Հիմա Թուրքիայում ՌԴ-ն ատոմակայան է կառուցում՝ ձեռքի հետ պահանջելով, որ ՀՀ-ում փակվի գործող ատոմակայանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more