▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյոք հնարավոր չէ՞, որ նախագահն իր հենարանը գտնի ի դեմս Րաֆֆիի, այլ ոչ թե խոշոր մոնոպոլիստների…

Ուզում եմ մի դիտարկում անել՝ քիչ կտրվելով օրվա հրամայականից: Իմ կողմից շատ հարգված Րաֆֆի Հովհաննիսյանը որդեգրել է տիպիկ ամերիկյան, ես կասեի նույնիսկ Ջորջ Վաշինգթոնի քաղաքականությունը: Ինչ խոսք, գաղափարները վեհ են՝ անխոս: Մյուս կողմից կարելի է փաստել, որ Հայաստանը իր աշխարհաքաղաքական դիրքով և խնդիրներով էապես տարբերվում է ԱՄՆ-ից, առավել ևս Վաշինգթոնի ժամանակների Ամերիկայից: Մեծ ակնածանք տածելով պարոն Հովհաննիսյանի հանդեպ` ուզում եմ հասկանալ, թե ինչ այլընտրանք է նա մեզ առաջարկում: Ինչ վերաբերում է օլիգոպոլիաներին և մոնոպոլիաներին, ես, ավելի քան, կիսում եմ նրա մոտեցումները: Բայց դառնանք արտաքին քաղականությանը: «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է». սա Աբովյանն է ասել, և իր «Վերք Հայաստանի»-ն վեպում մատնանշել է, թե ում հետ է կապված այդ փրկությունը… Պատմությունից մեզ հայտնի է, որ Արևմտյան տերությունները բազմաթիվ անգամ մեզ, կներեք արտահայտությանս, քցել են և եղել են ժամանակներ, երբ մենք ունեցել ենք արևմտյան կողմնորոշում (Հասան-Ջալալյան, Հովսեփ Էմին և այլն), Արևմուտքը նույն կերպ վարվեց ներկայիս Վրաստանի հետ (2008 դեպքերը):
Ու չեմ կարծում, թե Ռուսաստանը ստիպում է հայ պաշտոնյաներին կեղեքել սեփական ժողովրդին: Ուստի, ընդունելով պրն. Հովհաննիսյանի տնտեսական և պրն. Սարգսյանի՝ աշխարհաքաղաքական մոտեցումները, հետաքրքիր է դառնում, արդյոք հնարավոր չէ՞, որ պրն. Սարգսյանը իր հենարանը գտնի ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, այլ ոչ թե խոշոր մոնոպոլիստների…

 

Արա Պետրոսյանի գրառումը

ԲլոգՆյուզ

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more