▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արդշինբանկում» հատուկ Ռուստամ Բադասյանի համար պաշտոն են հորինել

Օրերս «Արդշինբանկում» բարձր պաշտոն ստացած Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը բավականին բարձր աշխատավարձ կստանա:

168.am-ն է գրում ու նշում․ «Հատկանշական է, որ այն պաշտոնը, որը կզբաղեցնի Ռուստամ Բադասյանը, նախկինում չի եղել: Բանկի սեփականատեր Կարեն Սաֆարյանը հատուկ Ռուստամ Բադասյանի համար է ստեղծել իրավական գծով տնօրենի տեղակալի պաշտոնը, որը ՊԵԿ նախկին նախագահը կհամատեղի բանկի նախագահի խորհրդականի պաշտոնի հետ:

Մեր տեղեկություններով՝ Ռուստամ Բադասյանը կստանա շուրջ 4 միլիոն դրամ աշխատավարձ»:

Նշենք, որ ավելի վաղ այս նշանակման մասին գրել էր ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն՝ իր տելեգրամյան ալիքում․ գրառումը ներկայացնում ենք ՝առանց մեկնաբանության։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more