▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդիականացվել է «Մեկ պատուհան» համակարգը․ Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ Արդիականացվել է «Մեկ պատուհան» համակարգը՝ քաղաքացիների հարմարավետության, աշխատանքների առավել արագ կազմակերպման նպատակով:

Հիմնանորոգվել է «Մեկ Պատուհան» ծառայության Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի շենքի 1-ին հարկը, ինչի շնորհիվ արաբկիրցիները այսուհետ բոլոր հարցերի պատասխանները կստանան նորացված համակարգով:

Նորոգման շրջանակներում ներդրվել է նաև հերթագրման համակարգ։ Այսուհետ կարելի է բոլոր դիմումները ներկայացնել և պատասխանները ստանալ «Մեկ պատուհանից», իսկ վճարումները հնարավոր է կատարել տեղում՝ առկա Հայփոստ ծառայության, կամ տերմինալի միջոցով:

info@asekose.am/095519696
Հասարակություն more