Վերադառնալով Մարսելից` Ամենայն հայոց կաթողիկոսը «Զվարթնոց» օդանավակայանում նշեց, որ լրագրողների հարցերին չի պատասխանի, սակայն ժողովրդին խոսք ունի ասելու
Նա նշեց, որ խորապես զգացված իր գնահատանքն է հայտնում բոլորին, հայրապետական սերն ու օրհնությունը, որ այսօր եկել են օդանավակայան` զորակցություն և հավատարմություն հայտնելու Հայ առաքելական սուրբ եկեղեցուն։
«Մարսելում գտնվելու ժամանակ մենք իմացանք ցավալի լուրի մասին, որ Արշակ սրբազանը ձերբակալվել է` անհիմն ու շինծու մեղադրանքով, պատվիրյալ արդարադատությամբ նրա նկատմամբ սահմանվել է երկամսյա կալանավորման ժամկետ։ Արշակ սրբազանը եղավ արդեն 4–րդ սրբազանը, որ կալանավորված է։ Մեր սրբազաններն աննկուն են իրենց ոգով և քաջաբար դիմակայում են բոլոր դժվարությունները իրենց բաժին ընկած»,–ասաց Գարեգին 2–րդ կաթողիկոսը։
***
|
«Մեր կատարած ուղերձներում, ինչպես նաև հայտարարություններում բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին՝ վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, եկեղեցականների նկատմամբ իրագործվող բռնաճնշումներին, լռեցնելու նրանց արդար ձայնը, նաև հարկադրելու Եկեղեցու կարգաց և կանոնաց խախտմամբ գործողություններ կատարելու»,- «Զվարթնոց» օդանավակայանում դիմելով հավաքված քաղաքացիներին՝ այս մասին նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ «Հակառակ ստեղծված դժվարին կացության՝ նման եկեղեցահալած քաղաքականության, մենք որպես Հայրապետ հայոց եկեղեցական Ազգային ժողովի կողմից տրված իշխանությամբ, մեր հոգևոր դասի հետ միասին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և թեմերում պաշտոնավարող եկեղեցականաց հետ միասին պիտի շարունակենք մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ մեր ծառայությունը բերել ժողովրդին: Մենք հավատում ենք, որ ձեզ հետ միասին, սիրելի՛ հայորդիներ, կարող պիտի լինենք արդարությունը, ճշմարտությունը, սերը, խաղաղությունը, համերաշխությունը եղբայրսիրությունը որպես բարձրագույն արժեքներ դարձնել հիմը մեր ժողովրդի կյանքի և այդ արժեքների վրա խարսխել, կառուցել մեր հայրենիքի վաղվա լուսավոր ու պայծառ օրը․․․»,- իր ուղերձում ընդգծեց Վեհափառ Հայրապետը։ Դիտեք նաև՝ *** |


