«Օձի լեզու» հաղորդման ընթացքում Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանը այս անգամ խոսել են «Եվրատեսիլ» մրցույթի մասին, այս տարվա մեր պատվիրակի, ինչպես նաև ակնարկ արել նախորդ տարիների մասնակիցներից ոմանց:
Մհերի խոսքով` այս տարվա ներկայացուցչի ընտրությունը ճիշտ էր .
«Բոլորս գիտենք, որ Հանրային հեռուստաընկերությունը այս տարվա ներկայացուցիչ ընտրել է Բրյունետին,ում մենք առաջինն ենք ներկայացրել մեր եթերներին և ում նկատմամբ մեր սերն անսահման է: Իմ կարծիքով`նա լավագույն տարբերակն է «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնելու: Ծանոթ լինելով նրա գրած երգերին` նա շեդեվռալ աշխատանք է անում, ժամանակակից, այսօրվան համահունչ, որը որ Եվրոպային հաստատ կհետաքրքրի: Նա շատ ժամանակակից, սիրուն ու խարիզմատիկ աղջիկ է, իսկ Եվրատեսիլը սիրում է սիրուն աղջիկ կամ սիրուն տղա:Եվ որ ամենակարևորն է`այս մրցույթում անկեղծությունը միշտ հաղթում է: Եթե երգը դու ես գրում, հաղորդագրությունն էլ անկեղծ է`հաստատ հաջողության մի սանդղակ կլինի»:
Մհերը նշեց, որ սա հնարավորություն է տալիս նոր անունների.
«Մեծ հնարավորություն է նոր դեմքերի, ովքեր չունեն հաստ մեծ փորով պրոդյուսերներ,նրանք անկախ սրտիստներ են, ովքեր ստեղծագործում են, իրենք են գրում իրենց երգերը, և եթե անգամ նրանք վերջին հորիզոնականում էլ լինեն`իմ կարծիքով դա շատ ավելի լավ է, ինչպես որ Ռոզա Լինի պարագայում էր, քան, օրինակ վերցնել մի արտիստի, ով հիշում է իր հայ լինելու մասին Եվրատեսիլի պատճառով` Արծվիկները, Եվա Ռիվասները, ինչ որ տեղ Սևակ Խանաղյանը, արդար չէ: Միջազգային մեծ բեմերում մեր սկսնակ դեմքերին պետք է հարթակ տրամադրել»:
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝