▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծրուն Հովհաննիսյան. «Անանուն նամակում շարադրվածը ոչ մի աղերս չունի իրականության հետ»

Մեզ շատ լավ ծանոթ են նման անհիմն և քստմնելի անանուն նամակները: Այն ինչ շարադրված է այդ նամակում զազրելի բան է, որը ոչ մի աղերս չունի իրականության հետ: Փոխգնդապետ Արտյոմ Եղոյանը մեր բանակի ամենահարգված և պատրաստված սպաներից մեկն է, որ իր ավելի քան 15 ամյա ծառայության ժամանակ, որի զգալի մասը մարտական դիրքերում, աչքի է ընկել միայն ձեռբերումներով: Նա ոչ մի գեներալի հետ էլ անձնական ոչ մի կապ չունի, և իրեն էլ ոչ մի անհարգալից կողմով չի դրսևորել: Մենք լավ գիտենք թե նման դեպքերում ովքեր են փորձում վարկաբեկել կարգապահ, ձգված և արժանապատիվ հրամանատարներին: Նման քայլերը խիստ դատապարտելի են: 
ՀԳ. Աշխատեք ոչ թե այս կամ այն ծանոթների պատմած հեքիաթներից ու հոինվածքներից եզրակացություններ անել, այլ մարդկանց ճանաչել կամ լավ ուսումնասիրել: Ա.Եղոյանին շատ լավ ճանաչում եմ անձամբ:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գրառումը

Ֆեյսբուք

Հ.Գ. Օրեր առաջ ASEKOSE.am-ը անանուն նամակ էր ստացել, որտեղ մասնավորապես ասվում էր.

«Օրերս իմ` արդեն զորացրված ծանոթներից մեկը պատմեց մի երևույթի մասին, որը ներկայումս տեղի է ունենում Երևանի կայազորի զորամասերից մեկում:
Զորամասի հրամանատարի տեղակալ, կոչումով փոխգնդապետ, Արտյոմ Եղոյանը ահաբեկում է զորամասը իր լկտի պահվածքով` անպարկեշտ արտահայտություններ անելով զորամասի սպայակազմի և ժամկետային զինծառայողների հասցեին: Նրա լկտիությունները ոչ ոք չի կարողանում սանձել, քանի որ նա հանդիսանում է բարձրաստիճան զինվորականի սանիկ, որը կոչումով գեներալ է: Ավելին, փոխգնդապետ Եղոյան Արտյոմը ամեն անգամ, բաց չթողնելով առիթը, հիշեցնում է դրա մասին և իր լկտի պահվածքը բացատրում է հետևյալ խոսքերով. «Գեներալը մեջքիս կանգնած ա, ինչ կուզեմ կանեմ»:
Նա նույնիսկ չի ենթարկվում իր վերադասին` զորամասի հրամանատարին:
Ցավում եմ, որ նմանատիպ սպաները ջանք չեն խնայում, որպեսզի վարկաբեկեն հայ սպաների պատիվը:
Հուսով եմ, որ ՀՀ Պաշտպանության նախարարը և ՀՀ Ռազմական ոստիկանությունը կանեն ամեն ինչ` զորամասի հրամանատարի տեղակալի` սպային վարկաբեկող վարքը կանխելու և նրան պատժելու համար:


Հ.Գ. Անվտանգության նկատառումներից ելնելով` չեմ հրապարակում իմ և զորացրված ծանոթիս անունները»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more