▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում հղի կին է մահացել. նրան չեն կարողացել ժամանակին հիվանդանոց հասցնել

Թարմացված․Տեղեկատվական դաշտում շրջանառվող լուրերը, թե իբր Արցախում այսօր հղի կին է մահացել, ում վառելիքի սղության պատճառով չեն կարողացել ժամանակին հասցնել հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից։

Աղբյուրը նշում է` բազմիցս տեղեկացրել են, որ, ելնելով ստեղծված իրավիճակից, դեղորայք և սնունդ  չլինելու պատճառով աճել են մահվան և հիվանդացության տարբեր ցուցանիշներ, անգամ գրանցվել են պտղի կորստի դեպքեր:

Հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում 48 ժամվա մեջ գրանցվեց նաև երկրորդ մահվան դեպքը, այս անգամ արդեն վառելիքի բացակայության պատճառով հղի կնոջը ժամանակին հիվանդանոց չհասցնելու հետևանքով»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more