▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի «Շարժում 88» կուսակցությունը ներողություն է խնդրում եւ դատապարտում է Բերձորի բռնությունը

«Շարժում 88» կուսակցության հայտարարությունը.

«Շարժում 88» կուսակցությունը խստորեն դատապարտում է հունվարի 31-ին ԼՂՀ եւ ՀՀ սահմանին «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնությունները, ազատ կամարտահայտման եւ մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարումները։

Կատարվածի եւ դրան հաջորդած զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա։ Մենք կոչ ենք անում իշխանություններին զերծ մնալ մարդու իրավունքների ոտնահարմանն ուղղված քայլերից եւ հետամուտ լինել դեպքի մեղավորներին անհապաղ հայտնաբերելու եւ խստագույնս պատժելու մեջ, այլապես այս ամենը կարող է անդառնալի եւ անկանխատեսելի հետեւանքներ ունենալ։ Առողջություն եւ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր տուժածներին՝ մենք կատարվածի համար ներողություն ենք խնդրում մեր հայրենակիցներից։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more