▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի ՊԲ մարտիկները կռվել են առյուծի պես. Բաքուն ներկայացրել է կորուստները

Ադրբեջանի իշխանությունների հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 24 ժամ տևած մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կորուստները կազմում են 192 զոհ և 512 վիրավոր։

«Ռազմագետները կփաստեն, որ 1-օրյա ռազմական գործողության համար դա խայտառակ մեծ թիվ է»,- այս մասին գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Սա, ըստ նրա, նշանակում է, որ Արցախի Պաշտպանության բանակի մարտիկները, ավելի քան 9 ամիս լինելով կատարյալ շրջափակման մեջ և հակառակորդի լիարժեք օդային և հրետանային միջոցների կատարյալ գերակայության պայմաններում, կռվել են առյուծի պես։

«Սա հերքում է Հայաստանում տարածվող այն թշնամական և դավաճանական թեզը, որ հայ ժողովուրդն այլևս ունակ չէ դիմադրության և միակ հույսն է ապավինել թուրք-ադրբեջանական տանդեմի ողորմությանը։

Փառք ու պատիվ մեր հերոսներին, որոնց անունները և գործած սխրանքներն այդպես էլ անհայտ մնացին մեր հանրությանը»,- նշել է Մելոյանը։

Թարմացված․ Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրել է․ Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 192 զոհի, 512 վիրավորի մասին տվյալներ։ Փառք հայ զինվորին։

Թարմացված․ Ռազմական գործողություններից մեկ շաբաթ անց Ադրբեջանը հրապարակել է իր զոհերի ու վիրավորների թիվը․ «ԼՂ-ում «հակաահաբեկչական գործողությունների» ընթացքում զոհվել է 192, վիրավորվել՝ 512 ադրբեջանցի զինծառայող»,- ասվում է այդ երկրի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ՝ անվանելով այն «տեղային բնույթի հակաահաբեկչական գործողություն»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more