|
«Հայաստան համահայկական հիմնադրամին ուղարկված գումարները` Արցախի պաշտպանության համար, տեղ չեն հասել: Հիմա բացատրեմ` որտեղ են»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշեց ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը: «Բարսեղ Բեգլարյան` Ֆլեշի Բարսեղ` Սերժ Սարգսյանի դրամապանակ... Ինչ քրեական հոդված ասես, նրա վրա կարար լիներ, սակայն մինչև հիմա բարգավաճում է: Պարզվում է` նա Արցախի կառավարությունից 2021թ. հունվարին ստացել է 600 միլիոն դրամի փոխհատուցում, որ, իբրև թե, նա Ֆիզուլիում ունեցել է բենզալցակայան, որը ադրբեջանցիները պայթեցրել են, ու Ֆլեշի Բարսեղը կրել է ֆինանսական վնաս: Արայիկ Հարությունյանն է տվել, այն պարագայում, երբ որ հազարավոր արցախցիներ հացին կակա են ասում, բժշկի գնալու փող չունեն: Հարց եմ տալիս արցախցիներին` Կարմիր Շուկա-Հադրութ-Մարտունի խաչմերուկում «Ֆլեշ»-ի բենզալցակայան կամ առհասարակ բենզալցակայան եղե՞լ է: Ոչ, չի եղել: Այսինքն, մարդ ինչ կարգի *** պիտի լինի, որ չունեցած բենզալցակայանի դիմաց Արցախի կառավարությունից մի այդքան փոխհատուցում ստանա: Սրա մասին գիտեն բոլոր ուժային կառույցների ղեկավարները, բայց լռում են»,- ասաց Ղուկասյանը:
|
«Արցախի կառավարությունը Բարսեղ Բեգլարյանին տվել է 600 միլիոն դրամ` չեղած բենզալցակայանի կորստի համար». Վարդան Ղուկասյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


