Արդյոք գիտեի՞ք, որ գոյություն ունի Չճանաչված ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա (ConIFA), որի հովանու ներքո այս տարվա հունիսի 1-ից մինչև 8-ը Շվեդիայի Էստերսունդ քաղաքում կանցկացվի չճանաչված պետությունների աշխարհի առաջնություն, որին կմասնակցեն 12 հավաքականներ, ընդ որում՝ այս տարի առաջին անգամ այդ առաջնությանը կմասնակցի նաև ԼՂՀ-ի ֆուտբոլի հավաքականը: Իսկ գիտեի՞ք, որ այս կապակցությամբ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքի նոտա էր հղել ConIFA-ին և FIFA-ին, որով պահանջվում էր արգելել Արցախի հավաքականին մասնակցել չճանաչված երկրների աշխարհի գավաթի առաջնությանը:
«ConIFA-ի նպատակն է կամուրջներ ստեղծել, որպեսզի չճանաչված պետությունները կարողանան ներկայանալ հանրությանը: Գլխավոր փաստարկներից մեկն այն է, որ Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան չի հանդիսանում ոչ ԱՖՖԱ-ի, ոչ էլ FIFA-ի անդամ: Նշանակում է՝ Լեռնային Ղարաբաղն ամբողջովին կտրված է հաղորդակցության աշխարհից, իսկ ֆուտբոլիստները հնարավորություն չունեն իրենց դրսևորել միջազգային խաղերում: Կարծում ենք՝ աշխարհի ցանկացած կետում էլ մարդիք պետք է հնարավորություն ունենան միջազգային ֆուտբոլ խաղալ ու ներկայացնեն իրենց մշակույթը: Այդ պատճառով մեզ ոչինչ չի մնում, քան մերժել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջը: Միևնույն ժամանակ մենք հուսով ենք, որ ԱՖՖԱ-ն ըմբռնումով կմոտենա մեր որոշմանը, և այն չի ընդունվի որպես քաղաքական քայլ Ադրբեջանի հանրապետության դեմ»: Ահա այսպիսի պատասխան է իր պաշտոնական կայքում հրապարակել ConIFA-ն՝ ի պատասխան Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքի:
Պետք է նշել, որ ֆուտբոլի Արցախի ֆեդերացիան այս տարվա հունվարից է դարձել ConIFA-ի լիիրավ անդամ, հետևաբար այս կազմակերպության կողմից Արցախի հավաքականին չճանաչված պետությունների աշխարհի առաջնությանը մասնակցելու հրավերը միանգամայն օրինաչափ էր:
Արցախի ֆուտբոլի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Սպորտ more
more
more
more
more
more
more


