|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց ակցիա իրականացնող արցախցիները գրություններ թողեցին նախարարության մոտ՝ գետնին: Նրանք գրել են, որ իրենք բեռ չենք ՀՀ-ի համար, իրենց պահանջն արժանապատիվ կեցությունն է Մայր հայրենիքում: «Մենք արժանի ենք արժանապատիվ կյանքի». կառավարական 3-րդ շենքի դիմաց արցախցիներն իրենց իրավունքների պաշտպանության ակցիա են իրականացրել՝ պահանջելով վերանայել 40+10 սոցիալական աջակցության ծրագրի դադարեցումը։ Տեղեկացնենք, որ այսօր ժամը 19:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի առաջին հանրային քննարկումը՝ բնակարանային ծրագրի վերաբերյալ: *** «Մեր պահանջները ներկայացված են նաև Խորհրդի՝ ամսի 29-ի հանրահավաքի պահանջագրի մեջ»,- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոտ ընթացող ակցիայի ժամանակ ասաց Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Գլխավոր հարցը բնակարանային ծրագիրն է, զբաղվածության ու բնակվարձի աջակցության ծրագիրը»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական վերջնանպատակը հավաքական վերադարձն է, իսկ մինչ այդ ցանկանում են բնակվել ՀՀ-ում՝ արժանապատիվ պայմաններով: «Լավագույն տարբերակը համայնքային բնակեցումն է մեզ համար, բաց կառավարությունն արդեն ընտրել է ցրիվ բնակության կամ ապակենտրոնացված բնակության սկզբունքը ու խնդիրը տանում է վարկավորման դաշտ: Մենք պնդում ենք, որ պետք է լինի համայնքային բնակեցում ու պետք է զբաղվածության ծրագրերը փոխկապակցված լինեն բնակարանային ծրագրերի հետ, որն արված չէ: Այս պայմաններում, երբ ինչ-որ առաջարկներ են արվում ու հարկադրանքի լեզվով են խոսում ժողովրդի հետ, նրանց սոցիալական վիճակը կտրում ծանրանում է: Արցախի ժողովրդի շուրջ 80 տոկոսը աղքատության շեմից ներքև է ապրում»,- շարունակեց նա: |
Արցախցիները գրություններ թողեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոտ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


