▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախ վերադառնալու գործընթաց կա՞

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցիների շրջանում լուրեր են պտտվում, թե վերջին շաբաթներին տասնյակ արցախցիներ դիմում են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ` հաշվառման կանգնելու, որպեսզի վերադառնան Արցախ։

Մինչդեռ Արցախի պաշտոնատար շրջանակներից տեղեկացանք, որ նման գործընթաց պետական մակարդակով չի ձեռնարկվել, չբացառեցին՝ գուցե ՀՀ իշխանություններն Ալիեւի հետ գաղտնի պայմանավորվածության շրջանակներում որոշել են մի քանի հարյուր կամ մի քանի հազար մարդ հետ վերադարձնել եւ այդպիսով թե՛ Ալիեւին պարզերես անել աշխարհի առջեւ, թե՛ Փաշինյանին ազատել փախստականների կարիքները հոգալու բեռից, քանի որ նման հեռանկարի դեպքում ՀՀ իշխանությունները կարող են հրաժարվել արցախցի փախստականներին օժանդակելուց՝ ասելով, որ շատերը վերադարձել եւ անվտանգ ապրում են Արցախում։

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանը մեզ հետ զրույցում եւս հերքեց վերադարձի հետ կապված որեւէ գործընթացի առկայության փաստը․ «Անընդունելի է դա, եթե ինչ-որ մեկն անընդունելի պայմաններով մարդկանց հավաքագրում է ու փորձում ինչ-ինչ ճանապարհներով վերադարձնել Արցախ, բայց անհասկանալի է՝ նրանց ֆիզիկական անվտանգությունը ոնց են ապահովելու, ուր են վերադառնալու, ինչ կարգավիճակով, ապա դա արկածախնդրություն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more