▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արձանագրվել է մահվան 5 դեպք. Արցախի ԲԿ-ում գտնվում է 80 վիրավոր. ԱՀ ԱՆ

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Այս պահի դրությամբ Արցախի ԲԿ-ում գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են։ Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:

«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ:

Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են։ Ցավոք արձանագրվել է մահվան 5 դեպք։

 Տեղեկացնում ենք, որ բժիշկների կողմից կատարվում է բոլոր հնարավոր բժշկական միջամտությունները` ծանր վիրավորների կյանքը փրկելու համար»,- նշված է գերատեսչության հաղորդագրությունում:

Թարմացված․ «Արևիկ» բուժմիավորում է ընդունվել 9 հիվանդ, որոնցից 6-ի վիճակը միջին ծանրության է, նրանք մարմնի տարբեր մասերի բեկորային վնասվածքներ ունեն: Այս մասին Արցախի հեռուստաընկերությանն են հաղորդել «Արևիկ» բուժմիավորման բժիշկներից:

«9-ից 3-ը գտնվում են ծանր վիճակում, որոնց մեկը գտնվում է վիրահատարանում և վիրահատվում է ներքին արյունահոսություն ախտորոշմամբ: Մեկ երեխա արդեն վիրահատվել է կրծքավանդակի թափանցող բեկորային վնասվածքով: Մեկ երեխա ծանր գանգուղեղային վնասվածք ունի, պատրաստվում է վիրահատության»,- նշեց բժիշկը:

Արցախի բնակիչներից մեկը լրագրողի հետ զրույցում պատմել է, որ կրակոցների ժամանակ ընտանիքին իջեցրել է նկուղ, սակայն կինը և թոռնիկը վիրավորում են ստացել. «Կինս վիրավորվել է, թոռս էլ: Երկուսին էլ վիրահատում են»:

«Մենք գյուղից դուրս ենք եկել, մի ծառի տակ նստել ենք, որ կրակոցները հանդարտվեն, կարողանանք դուրս գալ, այդ պահին խփել են, ընկել է երեխեքի առաջը, ու այդպես բոլորը վիրավորվել են, երևի բնակչության շրջանում զոհեր էլ ունենք»,- պատմել է Արցախի բնակիչը:

Արցախցիներից մեկը պատմել է, որ իր 3 երեխաներն էլ վիրավորում են ստացել. «Մեկն էլ ռուսների մոտ է: Չգիտեմ՝ ինքը լա՞վ ք, թե ոչ»:

Հեռուստաընկերության հետ զրույցում ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասել է, որ իր ներկայությամբ արձանագրվել է առնվազն 50 անձանց մուտքը հիվանդանոց, այդ թվում՝ կոնկրետ տեղում 15 քաղաքացիական անձանց մասին է խոսքը. «Մեր հավաքագրած տեղեկատվության համաձայն՝ շուրջ 23 քաղաքացիական անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ, որոնց մեջ նաև 8 երեխաներ: Սա ոչ թե հակաահաբեկչական գործողություն է, այլ Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպանության արյունալի փուլն է: Սա նաև միջազգային հանրության` այս 9 ամիսների ընթացքում ցուցաբերած անգործության, անհասցե հայտարարությունների և անկարողության հետևանքն է»:

Թարմացված․ Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակիչ, հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում։ Ադրբեջանական ԶՈւ-ն ավերել է համայնքի դպրոցը: Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են ադրբեջանական զինված ուժերի կողմից, հայտնում է Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը:

Թարմացված․ Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից:
Ադրբեջանական ԶՈւ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։
Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more