▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արձանագրենք «Ռենշին» կառուցապատողի հերթական վայրագությունը․ Նարինե Բաղդասարյան

Նարինե Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Արձանագրենք «Ռենշին» կառուցապատողի հերթական վայրագությունը։
Օրբելի փողոցի վրա գտնվող շենքը հանդիսանում էր ռազմական զորամասի ու հոսպիտալի գլխավոր դարպաս, վարչական մաս և ընդունարան։

Լուսանկարում պատկերված՝ մուտքի մոտ սյուներ ունեցող այս կիսավեր երկհարկանի տուֆակերտ շենքը ռազմական հոսպիտալի նախկին կենտրոնական վարչական մասնաշենքն ու անցագրային կետն է (ԱԿ)։ Համալիրը նախագծվել է միասնական ճարտարապետական ոճով և կառուցվել 1952 թվականին։ Այդ պատճառով թե՛ գլխավոր հիվանդանոցային մասնաշենքը, և թե՛ փողոցի ճակատային մասում գտնվող սյունազարդ անցման կետը կրում էին նույն ստալինյան նեոկլասիցիզմի ճարտարապետական տարրերը։ Օրբելի 23 հասցեի ամբողջ հոսպիտալային համալիրի, այդ թվում՝ անցագրային կետի (КПП) և վարչական մասնաշենքի ճարտարապետները եղել են Ռազմիկ Ալավերդյանը և Լուսիկ Ինջիկյանը:

Հավելենք, որ, ըստ մամուլի հրապարակումների,  «Ռենշին»-ի սեփականատերերն են գործարարներ Էդուարդ Մարությանն ու Արայիկ Կարապետյանը։ Նրանք հայտնի կառուցապատողներ են Երևանում, նրանց է պատկանում նաև «Գլոբալ կրեդիտ» վարկային կազմակերպությունը, «Ինքոր» ներդրումային ընկերությունը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more