▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատում դանակի մի քանի հարվածներից ստացած վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել «Իմ քայլի» անդամ գյուղապետի եղբայրը

Երեկ՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 13։30-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի հետին մակերեսի և գլխի աջ գագաթաքունքային շրջանների կտրած-ծակած վերքեր, ձախ նստաներվի վնասում՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, նա բժիշկներին միայն հայտնել է, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։ Մինչ բժիշկները պայքարել են վիրավորի կյանքի համար, Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Պետիկ Հարությունյանն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 13։20-ի սահմաններում Արտաշատ քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում 3 հոգի վիճաբանել են Պ․ Հարությունյանի հետ, որի ժամանակ էլ նրանցից մեկը դանակի մի քանի հարվածներ է հասցրել Պ․ Հարությունյանին, որից հետո երեքով հափշտակել են Պ․ Հարությունյանին պատկանող Porsche Cayenne մակնիշի 88 OC 888 համարանիշի ավտոմեքենան և դիմել փախուստի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» անդամ Արտակ Հարությունյանի եղբայրն է և Բանգլադեշում հայտնի «Նեպտունի Համիկի» սանիկն է։ 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more