▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատում 66-ամյա տղամարդը փորձել է տան բակի չոր խոտն այրել, ինչն էլ դարձել է նրա մահվան պատճառ

Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղի Երևանյան փողոցի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Փրկարարները մարել են թիվ 47 տան և դրա հարևանությամբ բռնկված ու տարածված կրակը, որտեղ էլ հայտնաբերել են տղամարդու դի։ 

Ոստիկանները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ՝ 66-ամյա Մ. Պ-ն էր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Պ-ն իր տան չոր խոտը վառելիս է եղել, և այն տարածվել է հարևանի տարածք, ու փորձել է մարել նաև այդ կրակը, սակայն ծխախեղդ է եղել, իսկ մարմնի որոշ հատվածներ էլ այրվել են։  

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more