▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատի մարզում ավտոբուսը բախվել է ծառին. 25 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Ս. Գրիգորյանի վարած FAV մակնիշի ավտոբուսը Բյուրավան-Մխչյան գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Վթարի հետևանքով 25 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի և Երևանի տարբեր հիվանդանոցեր։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Ըստ կայքի՝ ավտոբուսը սպասարկում է Գետազատ-Երևան երթուղին։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more