|
Անհետ կորած զինծառայող Վարուժան Իսրայելյանի մայրը` տիկին Ասյան Վեհափառ Հայրապետին խնդրում է մաքրագործել Չարենցավանի եկեղեցին, որտեղ այսօր պատարագի է մասնակցել Նիկոլ Փաշինյանը: Նա տարակուսում է` այսօր պատարագ մատուցած տեր Համազասպը 5 տարի է` իր կողքին է, և ինքն էլ չի հասկանում, թե ինչպես են նրան ստիպել` զեղչել կաթողիկոսի անունը և աջակցել Նիկոլ Փաշինյանին: «Բոլորս էլ գիտենք, որ Կոտայքի թեմի առաջնորդը` Առաքել արքեպիսկոպոսը, որ այստեղ էր, ունի զավակներ` տղա և աղջիկ: Էդ նույն տղան` Քյարամյանն է կոծկել մեր երեխաների գործերը: 5 տարի է` չեմ կարողանում բացահայտել իմ երեխայի ճակատագիրը հենց նրա թեթև ձեռքով` ինքն է ծածկադմփոց արել Նիկոլի հետ միասին: Սա այն միակ տեղն էր, որտեղ ես ամեն կիրակի գալիս եմ, եթե պետք լինի, ամեն կիրակի կնկարեմ, կուղարկեմ, որ տեսնեք այն ճշմարիտ հավատացյալների դեմքերը, որ միշտ այստեղ են: Այսօր այստեղ հավաքվածների 50 տոկոսը դրսից բերված էին»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասաց տիկին Ասյան: Չարենցավանի եկեղեցու բակում, որտեղ այսօր կեղծ պատարագ էր կազմակերպել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատերազմում անհետ կորած զինծառայող Վարուժան Իսրայելյանի մայրը` տիկին Ասյան զայրացած արձանագրեց. «Այս եկեղեցու զանգը կախել է իմ տեգոր տղան, որ Նիկոլի թեթև ձեռքով 2020 թվականին Հադրութում զոհվել է: Այս պահին հուղարկավորված է Կապանում` Հարությունյան Զորիկ: Ես ամեն ինչ փաստացի եմ ասում: Դու ո՞նց ես եկել, այն եկեղեցին մտել, որի զանգն էդ անմեղ երեխեն էր կախել; Դու էսօր եկել ես` էդ է՞լ պղծես, ստոր, անիծվես դու, քո յոթը պորտով անիծվես, մեկ ա, որ եկեղեցին էլ գնաս, քո մեղքերն այնքան շատեն, չես մաքրվելու»:
Դիտեք նաև՝
|
«Առաքել եպիսկոպոսի որդու` Քյարամյանի պատճառով ես այսօր չեմ կարողանում իմանալ իմ որդու ճակատագիրը». անհետ կորածի մայր
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


