▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանց ձմեռային անվադողերի երթևեկող մեքենաների վարորդներին այսօրվանից տուգանում են

ՆԳՆ-ից հայտարարություն են տարածել․

 «Այսօրվանից ուժի մեջ է մտել օրենսդրական կարգավորումը, ըստ որի՝ ձմեռային անվադողերով երթևեկելը մարտի 31-ը ներառյալ դառնում է պարտադիր պահանջ։ Տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․

1) թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,

2) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է,

3) հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին կարգելվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակային հակասահքային անվադողեր:

Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:

Հարգելի՛ քաղաքացիներ, Ներքին գործերի նախարարությունը հորդորում է պահպանել երթևեկության կանոնները՝ ապահովելով երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունը։
Քաղաքացիների կյանքի և առողջության համար անվտանգ միջավայրի ձևավորումը Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more