Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման ժամանակ երգիչ Մայքլ Քոթանջյանը պատմել է երջանկահիշատակ հոր` Ռաֆայել Քոթանջյանի կյանքի վերջին օրերի մասին`նշելով, որ արտիստի կյանքում հիվանդությունները վերջին շրջանում հաջորդում էին մեկը մյուսին:
«Մեզ թվաց, որ եթե բուժենք նրա դիմածնոտային ներվի խնդիրը, վերջապես հանգիստ կապրի, սակայն այդ բարդ վիրահատությանը հաղորդեցին այլ խնդիրներ, որոնց դիմաց մենք անզոր էինք»:
Մայքլը հպարտորեն է նշում, որ վերջին 7 տարիների ընթացքում նա կարողացավ հոր հետ լինել նույն բեմում:
Զրույցի ընթացքում Մայքլը նաև նշում է, որ իրենց կապը որպես հայր ու որդի բավականին ամուր ու այլ է եղել` հավելելով, որ հայրն իր ավագ ընկերն էր, ով միշտ կիսվում էր իր հետ ճիշտ խորհուրդներով:
Դիտեք հատվածներ և , եթե բաց եք թողել հաղորդումը, հետևեք ամբողջական զրույցին։