|
Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանն անդրադառնալով Արցախի 42-օրյա շրջափակմանը, հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքին, ասել է, որ երկրի մասին մտածող չկա կամ շատ քիչ են. «Ամեն մարդ իր ամբիցիաներով է միանում այս ապիկարների դեմ պայքարին. էդպես երբեք հաջողության չենք հասնի: Եվ ոչ միայն էստեղ, նույն խնդիրն Արցախում է. այսօր առաջին անգամ ինձ թույլ եմ տալիս բարկացած բարձրաձայնել: Եթե էնտեղի ապիկարը որևէ մեկին ընդառաջում է, աշխատանք է տալիս, ժպտում է, Ստեփանակերտն էլ փոքր է, անմիջապես ասում են՝ դե լավ, մեր էսինչին օգնել է... երկիրը մոռացության է տրված. նույն բանն էստեղ է»,- ասել է Շուշան Պետրոսյանը: «Ասում են՝ լռում եք. ի՞նչ խոսեմ, ո՞ւմ հետ խոսեմ. ապրիլի 23-ից խոսում եմ ում դեմ որ պետք է... Անհայրենիք դավաճան, օտարամոլ, բոշա որևէ անձ չի կարող ինձ թելադրել՝ ինչպես ապրեմ իմ երկրում, վախեցած քայլեմ. իսկապե՞ս»,- նշել է երգչուհին: Դիտեք նաև՝ Դիտեք նաև՝ |
«Առաջին անգամ ինձ թույլ եմ տալիս բարկացած բարձրաձայնել». Շուշան Պետրոսյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Շոու-բիզնես more
more
more
more
more
more
more


