▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջիկայում թուրքական ճնշումը Հայաստանի վրա էլ ավելի է մեծանալու. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Սիրիայում և Լիբանանում մի քանի շաբաթ տևող իմ դաշտային աշխատանքի ընթացքում էլ ավելի է ամրապնդվել հետևյալ համոզմունքս.

Թուրքիայի համար Հարավային Կովկասն ու Սև ծովի շրջանն այս պահին դարձել են արտաքին քաղաքական թիվ մեկ առաջնահերթությունը՝ առաջ անցնելով սիրիա-իրաքյան ուղղությունից։

Իսկ սա նշանակում է, որ Թուրքիան այս պահին իր լավագույն ռեսուրսները (դիվանագիտականից մինչև ռազմական, կադրայինից մինչև տնտեսական) ուղղելու է մեր կողմ՝ լուծելու իր առջև դրված խնդիրները։

Իսկ ո՞րն է այդ խնդիրը. Հարավային Կովկասում էլ ավելի ընդլայնել թուրքական ազդեցության գոտին և հնարավորինս ամրացնել Կենտրոնական Ասիայից մինչև Բալկաններ ձգվող թյուրքական գոտին՝ դառնալով տարածաշրջանային գերտերություն։ «Զանգեզուրի միջանցք» նախագիծը այս նպատակի առանցքային քայլերից է։

Ուստի առաջիկա ամիսներին թուրքական ճնշումը Հայաստանի վրա էլ ավելի է մեծանալու։ Այս պարզ ճշմարտությունն ամեն գնով կոծկելու համար հանրային տիրույթում քննարկվելու է ամեն անլուրջ և երկրորդային բան, ինչը հաջողությամբ արվում է վերջին շաբաթներին և ինչին մասնակցում ենք նաև մենք։

Նվազագույնը, որ կարելի է անել հիմա՝ այդպիսով օգնելով իրավիճակի լրջացմանը, այդ հիմար քննարկումներին չմասնակցելն ու իրական օրակարգի մասին շարունակ խոսելն է»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more