▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջատար եռյակը մնում է անփոփոխ. ԶՊՄԿ-ն դարձյալ առաջինն է խոշոր հարկատուների ցանկում

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե, ընդհանուր առմամբ, վճարվել է շուրջ 1 տրլն 267 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17%-ով:

Ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (ԶՊՄԿ)՝ 52.4 մլրդ դրամ պետական բյուջե վճարված հարկերով:

Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի անդամ Գեոպրոմայնինգ գոլդը հայտնվել է 85-րդ հորիզոնականում՝ 2․8 մլրդ, իսկ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն իր 2․3 մլրդ միլիարդ դրամ վճարած հարկերով զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը։ Այսպիսով՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին Գեոպրոմայնինգ ընկերությունների խումբը պետական բյուջե վճարել է 57․5 մլրդ դրամ կամ շուրջ 145 միլիոն դոլար։

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե, ընդհանուր առմամբ, վճարվել է շուրջ 1 տրլն 267 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17%-ով: Այս տարվա առաջին ինն ամսվա տվյալներով ևս խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը պետբյուջե է վճարել 52,4 մլրդ դրամ:

Ի դեպ, ընդհանուր առմամբ, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը հունվար-սեպտեմբերին պետական բյուջե է վճարել 57,5 մլրդ դրամ կամ շուրջ 145 միլիոն դոլար: Ի մասնավորի, «Գեոպրոմայնինգ գոլդը» 85-րդ հորիզոնականում է՝ 2,8 մլրդ դրամ վճարած հարկերով, իսկ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 102-րդն է՝ 2,3 մլրդ դրամով: Նշենք, որ համեմատած թե՛ 2022 թվականի տարեկան, թե՛ 2023 թվականի առաջին եռամսյակի, թե՛ 2023 թ. առաջին կիսամյակի արդյունքների հետ, առաջատար եռյակը դարձյալ անփոփոխ է:

ԶՊՄԿ-ին հաջորդում են «Գազպրոմ Արմենիան»՝ 39,5 մլրդ դրամ, և «Գրանդ Տոբակոն»՝ ավելի քան 31 մլրդ դրամ վճարված հարկերով: 2023 թվականի առաջին կիսամյակի համեմատ լավագույն տասնյակում գտնվողների մեջ առաջընթաց են գրանցել «Մոբայլ սենթրը» և «Փրիթի ուեյը», որոնք, համապատասխանաբար, 4-րդ և 5-րդ տեղում են: Նրանց հաջորդում են «Ամերիաբանկն» ու «Արդշինբանկը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more