|
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ներկայացրել է իր կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը, որով 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին առաջարկվում է կրճատված ժամկետով ծառայության և/կամ ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։ «Մասնավորապես, 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են 2 տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի ժամկետով և բյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և բյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և բյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ՝ ծառայության դիմաց»,- նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ գործող կարգավորումներով 27 տարին լրացած քաղաքացիները չեն կարող ծառայել բանակում։ «Գործող օրենսդրությամբ նրանք ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման: Նախագիծը նպատակ ունի այդ քաղաքացիներին տալ հնարավորություն՝ չդատապարտվելու, ծառայելու կամ գումար վճարելու դիմաց ազատվելու քրեական պատասխանատվությունից»,- հավելել է ՔՊ-ականը: |
|
Թարմացված․ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ վիճակագրական տվյալներ է ներկայացրել, թե 2010-2019թթ. ինչքան է կազմել ժամկետային զինծառայողների թիվը. «2010-ին բանակում ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող, 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով, այսինքն՝ 44 հազարից դառել է 24 հազար: Վերջին 10 տարիների ընթացքում բանակում ծառայողների թիվը գնալով նվազել է. ճիշտ է՝ սա ունի նաև դեմոգրաֆիական խնդիր»,- ասել է նա: |
Առաջարկվում է 27 տարին լրացած և ծառայության չանցած քաղաքացիներին ազատել քրեական պատասխանատվությունից
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


