▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրում էինք մեքենայում, տուն չունեինք. Արման Ծառուկյանը պատմել է մանկության դժվարին տարիների մասին

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Արման Ծառուկյանը կիսվել է իր մանկության հուշերով՝ խոստովանելով, որ իր կյանքի վաղ շրջանը միշտ չէ, որ անհոգ է եղել։ Այս մասին տեղեկանում ենք ԱրմՍպորտ.am կայքից։

Դանիել Կորմիեի YouTube-յան ալիքին տված հարցազրույցում մարզիկը անկեղծացել է ընտանիքի կրած զրկանքների մասին․

«Երբ 12 տարեկան էի, կյանքն արդեն փոխվել էր դեպի լավը։ 7 տարեկանում ևս վիճակը վատ չէր… Սակայն 3-ից մինչև 7 տարեկան հասակում շատ դժվար էր։ Այդ ժամանակ մենք տուն չունեինք և ստիպված էինք քնել մեքենայում։ Բնակվում էինք ցուրտ վայրում, եղանակային պայմանները խիստ էին։ Հիշում եմ՝ մի դաղստանցի մեզ առաջարկեց անվճար ապրել իրենց հետ։ Մենք մեկ տարի բնակվեցինք նրանց տանը, մինչև կարողացանք կառուցել մերը», — պատմել է Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն ընդհանուր առմամբ MMA-ում անցկացրել է 26 մենամարտ՝ տոնելով 23 հաղթանակ։

Դիտեք նաև՝

Հյուսիսամերիկյան UFC կազմակերպությունը թարմացրել է թեթև քաշային կարգի մարտիկների վարկանիշային աղյուսակը UFC 324 մրցաշարից հետո։ Հայ մարտիկ Արման Ծառուկյանը կորցրել է առաջատարի դիրքը։

Այժմ դասակարգման աղյուսակը գլխավորում է ԱՄՆ ներկայացուցիչ Ջասթին Գեյջին։

Լաս Վեգասում կայացած UFC 324 մրցաշարում նա մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ է տարել բրիտանացի Փեդի Փիմբլետի նկատմամբ՝ դառնալով թեթև դիվիզիոնի ժամանակավոր չեմպիոն։

Թարմացված վարկանիշային աղյուսակը ունի հետևյալ տեսքը․

Ջասթին Գեյջի (Ժամանակավոր չեմպիոն)
Արման Ծառուկյան
Չարլզ Օլիվեյրա (Բրազիլիա)
Մաքս Հոլոուեյ (ԱՄՆ)
Փեդի Փիմբլեթ (Մեծ Բրիտանիա)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more