▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրել եմ ուզում, ինչ ուզում են՝ տվեք. մերձմոսկովյան շրջանում առևանգել են հայ գործարարի 16-ամյա դստերը

 

Հունվարի 16-ին Մերձմոսկովյան շրջանում անհայտ անձինք առևանգել են հայ գործարար Սարգսյանի 16-ամյա աղջկան։ Վերջինս հարազատների հետ հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է  կատարել հանցագործների պահանջը:

Առևանգողները պահանջել են մեկ միլիոն՝ առանց նշելու կոնկրետ տարադրամը։ Այնուհետեւ հորը զանգահարել է ինքը աղջիկը։ «Լաց էր լինում։ Ապրել եմ ուզում, ինչ ուզում են՝ տվեք, ասաց։ Նա պատմեց, որ մեկ անգամ իրեն ծեծել են», – ասել է աղջկա պապիկը`հավելելով, որ գումարից բացի առևանգողները այլ բան չեն պահանջել՝ տալով ընտանիքին 2 օր ժամանակ։

Ընտանիքը ենթադրում է, որ իրենց աղջկան կարող էր առևանգել հոր նախկին գործընկերը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more