▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապօրինի թմրաշրջանառության շղթա է բացահայտվել

Օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնց հիման վրա սկսեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել։ Արդյունքում Մաշտոցի պողոտայում հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդի։ Կասկածանքը՝ ապօրինի թմրամիջոց պահել, օգտագործել և իրացնել։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված՝ 7 գրամից ավելի քաշով։

Հետագա միջոցառումներով՝ Նոր Նորքի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ բերման ենթարկվածը թմրամիջոցի նմանվող զանգվածը 20․000 դրամով ձեռք է բերել մայրաքաղաքում ապրող 33-ամյա մի տղամարդուց։ Վերջինս ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 10-ից ավելի դարձյալ մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ՝ ընդհանուր 65 գրամից ավելի քաշով։

Հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Արդյունքում նոր տեղեկություններ ստացվեցին, որ տղամարդու խուզարկությամբ հայտնաբերված մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթները, յուրաքանչյուրը 10․000 դրամով, ձեռք է բերել դարձյալ երևանաբնակ 33-ամյա մի տղամարդուց։ Վերջինս նույնպես հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, խուզարկվեց նրա ավտոմեքենան։ Հայտնաբերվեցին ընդհանուր 80 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածներ, ինչպես և 5 գրամից ավելի քաշով բուսական զանգված։ Բերման ենթարկվածի հայտնածով դրանք մարիխուանա են։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ վերջինս թմրամիջոցի նմանվող զանգվածները ձեռք է բերել Քանաքեռում ապրող 49-ամյա մի տղամարդուց։ Դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև նրա տունը։ Հայտնաբերվեցին կանեփի սերմերի նմանվող զանգված, շագանակագույն և կանաչավուն հետքերով տարաներ և մանրացված-չորացված յուրահատուկ հոտով զանգված՝ 4 գրամից ավելի քաշով։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more