Հայաստանի վարչապետի թեկնածուների մեջ շրջանառվում է նաև Կարեն Կարապետյանի անունը, ով այս օրերին Հայաստանում է և քաղաքական հանդիպումներ է ունենում: Երեկ «Գազպրոմբանկին» մոտ կանգնած մոսկովյան աղբյուրից «Հրապարակ» օրաթերթը տեղեկացել է, որ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հարցը կապված է գազի գնի վերաբերյալ հայ-ռուսական բանակցությունների հետ: Բանակցությունների լիազորված շրջանակները պայման են դրել, որ Կարապետյանը Հայաստան վերադառնա և նշանակվի վարչապետի պաշտոնում, միայն եթե նպաստի ռուսական գազի գնի իջեցմանը:
Թերթը հիշեցնում է, որ վերջերս Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խոսք էր տվել, որ «կունենանք ԱՊՀ-ում գազի լավագույն գինը, բոլորից ցածրը մերը կլինի»: Ներկայում Հայաստան առաքվող ռուսական գազի գինը 1000 խմ-ի համար կազմում է 180 դոլար, իսկ ամենացածր գինը ռուսական գազի դիմաց վճարում է Բելառուսը:
Ապագա վարչապետի առաջ պայման են դրել
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


