▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՌԱՋԱՐԿ ՍԱՍ ԳՐՈՒՊԻՑ` արտարժույթով պարտատոմսեր

 

Առաջին  անգամ հայաստանյան գործարար միջավայրում «ՍԱՍ Գրուպ»  ՍՊԸ թողարկում է արտարժույթով պարտատոմսեր: Այս նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում բոլոր հետաքրքրված անձանց շահավետ պայմաններով ներդրում կատարել անվանական արժեկտրոնային պարտատոմսերում: «Այն առաջինն է հայկական գործարար միջավայրում, և մենք հպարտ ենք դրա համար»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում իր խոսքում ընդգծեց «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը: Ցանկացած ֆիզիկական անձ կարող է օգտվել այս առաջարկից: Պարտատոմսերի տեղաբաշխումն  իրականացնելու է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն դեկտեմբերի 6-ից մինչև հունվարի 10-ը. դրանք շրջանառության մեջ կլինեն 24 ամիս: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 10 ԱՄՆ դոլար է, ինչը հնարավորություն կտա ավելի լայն ընգդգրկվածություն ունենալ պարտատոմսերի ձեռքբերման գործընթացում:  Կա նաև սահմանափակում` 5 մլն ԱՄն դոլլարի չափով: Նախատեսվում է տեղաբաշխել 700 հազար պարտատոմս` 7 մլն ԱՄՆ դոլար ծավալով: «Սա իսկապես պատմական նախաձեռնություն է, որովհետև մենք հնարավորություն կունենանք արտասահմանից հրավիրել կապիտալի ներհոսք» ,- ասաց «Ամերիաբանկ» ՓԲԸ Ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրեն Առնո Մոսիկյանը: Վերջինիս խոսքով` արդեն իսկ հետաքրքրված անձինք կան ՌԴ-ից, Շվեյցարիայից և այլ երկրներից: «ՍԱՍ գրուպ»-ը մեր ռազմավարական գործընկերն է,- վստահությամբ հավելեց Առնո Մոսիկյանը:
Պարտատոմսերը ֆիզիկակական անձինք կարող են մի քանի կերպ տնօրինել. ձեռքբերել, 24 ամիս պահել իրենց մոտ և ստանալ արժեկտրոնային համապատասխան եկամուտները: Ի դեպ, առաջարկվող պարտատոմսերի անվանական եկամտաբերությունը տարեկան 10.1 տոկոս է, որը կվճարվի տարին 2 անգամ: Պարտատոմսեր գնած անձինք կարող են նաև դրանք վաճառել, եթե դրա կարիքը կա: Ի վերջո, կարող են անգամ գրավադրել, քանի որ այս պարտատոմսերը համարվում են գրավի ենթակա:

Առաջին  անգամ հայաստանյան գործարար միջավայրում «ՍԱՍ Գրուպ»  ՍՊԸ թողարկում է արտարժույթով պարտատոմսեր: Այս նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում բոլոր հետաքրքրված անձանց շահավետ պայմաններով ներդրում կատարել անվանական արժեկտրոնային պարտատոմսերում: «Այն առաջինն է հայկական գործարար միջավայրում, և մենք հպարտ ենք դրա համար»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում իր խոսքում ընդգծեց «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը: Ցանկացած ֆիզիկական անձ կարող է օգտվել այս առաջարկից: Պարտատոմսերի տեղաբաշխումն  իրականացնելու է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն դեկտեմբերի 6-ից մինչև հունվարի 10-ը. դրանք շրջանառության մեջ կլինեն 24 ամիս: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 10 ԱՄՆ դոլար է, ինչը հնարավորություն կտա ավելի լայն ընգդգրկվածություն ունենալ պարտատոմսերի ձեռքբերման գործընթացում:  Կա նաև սահմանափակում` 5 մլն ԱՄն դոլլարի չափով: Նախատեսվում է տեղաբաշխել 700 հազար պարտատոմս` 7 մլն ԱՄՆ դոլար ծավալով: «Սա իսկապես պատմական նախաձեռնություն է, որովհետև մենք հնարավորություն կունենանք արտասահմանից հրավիրել կապիտալի ներհոսք» ,- ասաց «Ամերիաբանկ» ՓԲԸ Ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրեն Առնո Մոսիկյանը: Վերջինիս խոսքով` արդեն իսկ հետաքրքրված անձինք կան ՌԴ-ից, Շվեյցարիայից և այլ երկրներից: «ՍԱՍ գրուպ»-ը մեր ռազմավարական գործընկերն է,- վստահությամբ հավելեց Առնո Մոսիկյանը:Պարտատոմսերը ֆիզիկակական անձինք կարող են մի քանի կերպ տնօրինել. ձեռքբերել, 24 ամիս պահել իրենց մոտ և ստանալ արժեկտրոնային համապատասխան եկամուտները: Ի դեպ, առաջարկվող պարտատոմսերի անվանական եկամտաբերությունը տարեկան 10.1 տոկոս է, որը կվճարվի տարին 2 անգամ: Պարտատոմսեր գնած անձինք կարող են նաև դրանք վաճառել, եթե դրա կարիքը կա: Ի վերջո, կարող են անգամ գրավադրել, քանի որ այս պարտատոմսերը համարվում են գրավի ենթակա:

72157632137346078

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more