▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աննան համը հանում է». ՔՊ-ականները նյարդայնացած են

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եւ կնոջ՝ Աննա Հակոբյանի հրապարակային ակտիվությունն անգամ ՔՊ-ականներից շատերին է նյարդայնացնում, հատկապես՝ կնոջ, որը, ներքաղաքական լարվածությանը զուգահեռ, աճում է: Նրա հայտնվելը երեւանյան փողոցներում` լանջաբաց հագուստով, սելֆին, որը բուռն արձագանքի է արժանացել ոչ միայն իշխանություններից դժգոհ շրջանակներում, այլեւ՝ իշխանական։

ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ պատգամավորների շրջանում  քննարկել են տիկնոջ երեւանյան զբոսանքը, վարքը, տեսքը եւ արձանագրել, որ «Աննան համը հանում է»: Մեր աղբյուրը տրտնջաց․ «Մեզ ասում են՝ հանրային վայրեր շատ դուրս մի եկեք, զուսպ եղեք, մի բորբոքեք մարդկանց, իսկ իրենք բզբզում են մեղվի փեթակը»։

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանն էլ է սկսել ակտիվ բլոգերություն անել եւ մարդկանց նյարդերի հետ խաղալ: Երեկ` լույսը դեռ չբացված հեծանիվ վարելու կադրերը եւ հետո` կոչ-հրավերը, որ եկեք ինձ հետ հեծանիվ վարելու Երեւանի փողոցներում՝ բնականաբար, ախրանայի ուղեկցությամբ, ըստ ամենայնի, մի նպատակ ունի` հանրությանը ներշնչել, որ ինքը դեռ վայելում է լայն զանգվածների սերը եւ չի պատրաստվում հրաժարական տալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more