▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանին հարցաքննելու մասին տեղեկությունը համարվում է գաղտնիք

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեն չի ցանկանում գաղտնազերծել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, հարցաքննել են, թե ոչ։
Պաշտոնական գրություն էինք ուղարկել ՀՀ քննչական կոմոտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին և հետաքրքրվել. «2024թ. ապրիլի 24-ին՝ «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամները բղավել էին՝ «Դավաճան», «Հողատու»։
ՀՀ քննչական կոմիտեն մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, և հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնել էր քրեական վարույթ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ներկայությամբ վարչապետին «Դավաճան», «Հողատու» անվանելու համար մեղադրանք է առաջադրվել 62 տարեկան տարեց պապիկի՝ ԱԺԲ անդամ Տիգրան Դրմեյանին։

1. Խնդրում ենք հայտնել՝ արդյո՞ք վերոնշյալ քրեկան վարույթի շրջանակներում հարցաքննվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:

2. Եթե չի հարցաքննվել, ապա արդյո՞ք նախաքննական մարմինը պատրաստվում է նրան հարցաքննել, թե՞ ոչ, եւ եթե նախատեսում է, ապա ե՞րբ:

Ի պատասխան՝ Կոմիտեից պատասխանել են. «Հարցմամբ նշված դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննությունը շարունակվում է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more