▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը ներկա էր տոնական համերգին

Ապրիլի 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը անվկացվել է ՀՀ Ազգային ժողովի և Կոմիտասի անվան ազգային քառյակի կազմակերպած համերգը, որին ներկա է եղել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի պաշտոնական կայքից։

Համերգը տոնական էր՝ նվիրված կանանց միամսյակին: Հյուրերի շարքում էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԱԺ նախագահի տիկին Մարիամ Մարգարյանը և այլ պաշտոնակատար կանայք: Տոնական համերգին հրավիրված էին նաև երաժշտական ուսումնական հաստատությունների կին մանկավարժներ` Հայաստանի բոլոր մարզերից:

Մինչև տոնական համերգի մեկնարկը ցուցադրվել է վավերագրական ֆիլմ, որը պատմել է Կոմիտասի անվան ազգային քառյակի ստեղծման, անցած ճանապարհի, ձեռքբերումների մասին:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հնչել են հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Համերգն իրականացվել է Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակի տոնակատարությունների շրջանակներում՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի բարձր հովանու ներքո։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more